Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամփոփեց պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում արված աշխատանքները: Նախարարը նշեց, որ իրենք մի շարք ծրագրեր են նախագծել, որոնց իրականացման շնորհիվ առողջապահական համակարգն ավելի ամբողջական կդառնա:
Ըստ նրա` առաջիկայում, օրինակ, փորձելու են բժշկական հաշտարարի համակարգ ներդրել: «Կարծում եմ`բոլորն էլ հանդիպել են խնդրի, որ մեկը բուժում ստանալուց հետո դեռ տվայտվում է` արդյո՞ք ճիշտ բուժում է ստացել, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ չկա որևէ փորձագիտական ինստիտուտ, որը կարող է քաղաքացու մոտ առաջացած այդ հարցի վերջնական պատասխանը տալ: Մենք, հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում վերջերս ներդրվեց ֆինանսական հաշտարարի, իրավական հաշտարարի ինստիտուտը և արդարացրեց իրեն, կփորձենք նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի համակարգ ներդնել»,- ասաց Ալթունյանը:
Նախարարի համոզմամբ` 40 երկրներում արդեն իսկ գործում է այդ համակարգը, և իրենք այժմ ուսումնասիրում են այլ երկրների փորձը` հետագայում այն Հայաստան բերելու և տեղայնացնելու համար: