Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի տեղակայման վայրերին եւ պայմաններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` ինտեգրված սոցիալական ծառայությունների ինստիտուտը ներդնելով Հայաստանում` կառավարությունն էապես կհեշտացնի քաղաքացիների կյանքը, քանի որ պետությունից սոցիալական օժանդակություն ստանալու համար նրանք այլեւս ստիպված չեն լինի տարբեր գերատեսչություններ այցելել:
«Ողջ տեղեկատվությունը կկենտրոնանա այդ ինտեգրացված կենտրոններում, եւ մենք ամբողջական պատկերացում կունենանք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, տեղում կկարողանանք որակյալ ծառայություն մատուցել»,- նշեց վարչապետը` հավելելով, որ սա բավականին լուրջ բարեփոխման սկիզբ է:
«Բյուրոկրատական քաշքշուկներ այլեւս չեն լինի, կոռուպցիոն ռիսկերն էապես կնվազեն, քանի որ կլինի մեկ միասնական տվյալների բազա, իսկ այդ տվյալների բազայի ճշգրտումներն իրականացնող միակ իրավասու մարմինը կլինի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որպեսզի տարբեր չարաշահումներ չլինեն»,- ընդգծեց Տ. Սարգսյանը: