Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան:
Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ: Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան: Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, Աժ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։