Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներինծանոթանալու նպատակով:
Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլպատասխանատուներ: Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած Աղավնատուն համայնքում, հանդիպելֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու բողոքները: Զրույցին մասնակցում էին նաև հարևան Ամբերդ, Լեռնամերձ և Արագած համայնքներիբնակիչները, որոնք ևս իրենց կարծիքներն ու հույզերն են արտահայտել շոշափվող խնդիրների շուրջ:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը համառոտ տեղեկացրել է վերջին շրջանում մարզումտեղացած կարկուտի դեպքերի արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ: Մասնավորապես, նա նշել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքը մարզում գրանցվել է մայիսի 8-ին և շարունակաբար մարզում կարկտաբերպրոցեսներ են եղել, մինչև հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետևանքով վնասվել են մարզի 25 համայնքների` շուրջ 1100 հա հողատարածքներով:
«Հունիսի 20ին տեղացած կարկտահարության հետևանքով վնասվել են մարզի 9 համայնքներ, որի պատճառով 1440 հա հողատարածություններ վնասվել են30-100 տոկոսով» - նշել է նա, հավելելով, որ կարկուտից տուժել են գրեթե բոլոր մշակաբույսերը:
Այս համատեքստում ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացել է, որ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրիմարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները գնահատում են կարկուտի պատճառած վնասի չափերը. «Պետք է հաշվարկենք ամբողջհանրապետությունում որքան վնաս է կրել գյուղատնտեսությունը բնական աղետներից, այնուհետև հաշվի առնելով պետության հնարավորությունները՝հասկանանք, ինչ չափով կարող ենք օգնել մեր գյուղացիներին», - նշել է նախարարը:
Ընդգծելով, որ ամբողջ հանրապետության տարածքում առկա է արդյունավետ հակակարկտային համակարգի ներդրման անհրաժեշտություն՝ նախարարԱրթուր Խաչատրյանը ֆերմերներին տեղեկացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույթներիսուբսիդավորման ծրագրի մասին։ Նախարարն այցելել է նաև Արմավիր քաղաքում տեղակայված «Բարիք-Պ» ՓԲԸ-ի սառնարանային տնտեսություն:
Ընկերության գործադիր տնօրեն ՊողոսԶաքարյանը նշել է, որ ներկայումս այստեղ իրականացվում է տարատեսակ մրգերի և բանջարեղենի նախնական սառեցում` հետագայում այն արտահանելունպատակով: Բացի սառեցման ծառայությունների մատուցումից, ընկերությունը կազմակերպում է նաև սեփական արտադրանքի արտահանումներ` հիմնականում դեպի ռուսաստանյան և եվրոպական շուկա: Պողոս Զաքարյանը նաև նշել է, որ գործունեության ընդլայնման նպատակով պատրաստվում է օգտվել լիզինգային նոր ծրագրից, որի շրջանակումշահառուները հնարավորություն կունենան ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգայինտոկոսադրույքով։ Նախարարն իր կողմից շեշտել է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա լիզինգային եղանակով ձեռք բերել ագրոպարենայինարտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա և սարքավորում, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը և հավելյալ արժեքապահովել: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում:
Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Հացիկ համայնքի այգիներ, որտեղ հետևել է ծիրանի բերքահավաքին և մթերման աշխատանքներին, զորւցել գյուղացիների, ինչպես նաև արտահանում իրականացնող ընկերությունների և վարորդների հետ։ Համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը նշել է, որ թեև այստեղ ծիրանի բերքի արտադրության ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն արդեն իսկ ակնակվում է, որ այս տարվա բերքը կգերազանցի նախորդտարվա ցուցանիշը մոտ 30-40 տոկոսով, ընդ որում, միայն ծիրանի բերքը կկազմի շուրջ 5-6 հազար տոննա:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին խոսքով, մարզում ծիրանի մթերման աշխատանքները մոտենում են ավարտին, սպառումընորմալ իրականացվում է, իսկ բերքի ծավալը բավականին գոհացուցիչ է: Այցի շրջանակում նախարար Արթուր Խաչատրյանը եղել է նաև Լեռնագոգ համայնքի «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում: Այստեղնախարարին տեղեկացրել են, որ իրենց մոտ մթերումներն ընթանում են սահուն, առանց խնդիրների, ընկերությունը մթերման պարտքեր չունի: Արտամետ համայնքում նախարարը ծանոթացել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ ևԲաղրամյան համայնքներում ձեռք է բերել մոտ 650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից շուրջ 450 հեկտարի վրա հիմնվել ենպիստակի ինտենսիվ այգիներ, իսկ մնացած հողատարածքներում մշակվելու է ընկույզ, ունաբ և ծորենի (բարբարիս): Հիմնված այգին ամբողջական բերքինկանցնի 6-րդ տարում: «Հայաստանի բնակլիմայական պայմաններում և այս հողի պարագայում մենք նախատեսում ենք տարեկան 3-4 տոննա պիստակի բերքստանալ», - նշել է ընկերության գլխավոր ագրոնոմ Կամո Իսկանդարյանը և ընդգծել, որ Հայաստանում պիստակի արտադրությունը չափազանց շահավետ է:
Շրջայցի ընթացքում նախարար Արթուր Խաչատրյանը նույնպես կարևորել է բարձրարժեք ու Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն ուագրոբիզնեսի կազմակերպումը. «Մենք պետք է հասկանանք, որ մշակաբույսերը կարող են գյուղի, գյուղացու համար ավելի բարձր եկամտաբերությունապահովել, որովհետև համաշխարհային պահանջներն են փոխվում, մրցակցությունն է փոխվում, և մենք ինքներս ժամանակի պահանջներին պետք էհամաքայլ ընթանանք»:
Նախքան պիստակի այգիների հիմնումն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավելնպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ: Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Տալվորիկ համայնքում գործող «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ընկերությունում, որը հիմնադրվել է 2016 թվականինարդեն գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների հիման վրա: Այստեղ մոտ 280 հա տարածքի վրա մշակվում են տարբեր մշակաբույսեր, մասնավորապես՝ ծնեբեկ և սեխ: Բացի այդ, այստեղ կան նաև ծիրանի, կեռասի, սալորի այգիներ: Ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Աղայանիտեղեկացմամբ՝ այստեղի արտադրանքն իրացվում է հիմնականում Արաբական Միացյալ Էմիրությունների շուկայում, Ռուսաստանում և Քաթարում, սակայնընկերությունը նպատակ ունի ընդարձակվել Պարսից ծոցի երկրներում, իսկ հետագայում՝ նաև եվրոպական երկրներում:
«Մենք դեռևս գտնվում ենք այնփուլում, երբ փորձում ենք բացահայտել Հայաստանի Հանրապետությունում ծնեբեկի արտադրության ամբողջ պոտենցիալը, դա բավական երկարաժամկետ ևմեծ ջանքեր պահանջող աշխատանք է: Մեր կարծիքով, մոտակա մեկ-երկու տարվա մեջ մենք կունենանք արդեն պատասխանը, թե որքանով է այնհամապատասխանում Հայաստանի պայմաններին», - նշել է Նորայր Աղայանը: Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր հերթին հույս է հայտնել, որ Արմավիրի մարզում ոչ ավանդական մշակաբույսերի, մասնավորապես, պիստակի ևծնեբեկի մշակումը կարող է հետագայում օրինակելի դառնալ նաև այլ մարզերի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մշակաբույսերըշատ խստապահանջ չեն բնակլիմայական պայմանների տեսանկյունից: Անդրադառնալով մարզում հաճախ գրանցվող կարկտահարության դեպքերին՝ մարզպետը նշել է, որ կարկտահարության վնասները նվազեցնելու նպատակովմշակվում են զանազան ծրագրեր: «Դա բավականին լուրջ պրոբլեմ է մարզի համար և մենք այս պահի դրությամբ մի քանի լուծումներ ենք փորձումառաջարկել», - նշել է Գագիկ Միրիջանյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին