Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված հարցերի քննարկումն էր:
«2018 թվականի հունվարից մենք ունենք որոշակի գնաճ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի գծով, որի թանկացումը սակայն, մեր գնահատականներով էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է դիզելային վառելիքի գնի որոշակի անկում` պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ: Մենք պետք է սեղմ ժամկետում ամփոփենք կատարված վերլուծություններն ու գնահատականը և իրազեկենք այդ մասին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանան սահուն և առանց խնդիրների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
Նախարար Առաքելյանը հավելել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են պետական օժանդակության ծրագրերը` մատչելի տոկոսադրույքով վարկեր, սուբսիդավորում կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման համար, որոնք բարձր արդյունավետություն կարող են ապահովել` նպաստելով բերքատվության էական բարձրացմանը և միաժամանակ ապահովագրելով գյուղացիական տնտեսություններին թանկացումների ռիսկից:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ գյուղոլորտի առանձին ճյուղերի արտադրողների հետ` պտուղ-բանջարեղեն և կաթնամթերք վերամշակողներ, անասնաբույծներ և այլն, շուկայում գնային փոփոխություններին առնչվող հարցերը նրանց հետ ևս քննարկելու նպատակով: