|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:
Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցությունը:
Վահե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:
Դեսպան Իմանբաեւն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար եւ շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ կապերը, մասնավորապես առեւտրատնտեսական, լավագույնս ամրապնդվում եւ զարգանում են:
Կողմերը կարեւորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաեւ ֆիսկալ ռիսկերի կառավարման եւ հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը: