Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի բացառել, որ եթե Դաշնակցության վարած քաղաքականությանը կամ կեցվածքին հակառակ որեւէ ակտիվացում նկատվի քաղաքական դաշտում, Դաշնակցությունն էլ համապատասխանաբար կակտիվանա: Նա, սակայն, հավելել է, որ առայժմ նման քայլերի անհրաժեշտություն չի տեսնում:
Դաշնակցության ներկայացուցիչը նաեւ չի հերքել այն լուրերը, որ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունենում ավանդական այլ կուսակցությունների հետ: «Ռամկավար ազատական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ մեր հանդիպումները, հատկապես` բարձրագույն մակարդակի, պարբերական են, եւ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում համատեղ հայտարարությամբ հանդես գանք»,- նշել է Կ. Մանոյանը` հավելելով, որ նման նախադեպ եղել է եւ կարող է կրկին տեղի ունենալ: