Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը կարևոր են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն ավելացնել մշակովի հողատարածքների ծավալները, այլ նաև նոր մշակաբույսեր ներմուծել Հայաստան:
Շնորհավորելով Արթուր Խաչատրյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Բեհզադ Էսլահչին համառոտ ներկայացրել ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:
Մասնավորապես, նա նշել է, որ նախքան այգիների հիմնումը նախատեսվում է իրականացնել մի շարք հետազոտություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ: Բացի այդ, կառուցվելու են նաև կուտակիչ ջրամբարներ և այգու ոռոգման համար առանձին ջրագիծ:
Միաժամանակ Բեհզադ Էսլահչին տեղեկացրել է, որ ընկերությունը նպատակ ունի ընդարձակել գործունեությունը, հիմնել պիստակի չորացման ու փաթեթավորման արտադրամաս և այս հարցում ակնկալում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:
Նախարար Արթուր Խաչատրյանը հյուրերին հավաստիացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` Հայաստանում արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով: