կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 23:31
Հասարակություն

Ավանդական ջահերով երթը կփոխարինվի այլ գաղափարով

Ավանդական ջահերով երթը կփոխարինվի այլ գաղափարով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին կայանալիք միջոցառումներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերի շրջանակում կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ «Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին եւ 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի», - այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե ապրիլի 23-ին ՀՅԴ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի կայանալիք Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ ե՞ւս չեղարկվել է, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ:

- Ավանդական ջահերով երթը, որ արել ենք վերջին 15-20 տարիներին, այս տարի նկատի ունենալով արտակարգ դրությունը, նաեւ մեր քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգները, չենք անի: Բայց փոխարինող մի քանի այլ գաղափարներ ունենք, որ քննարկում ենք, ինչի մասին առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ: Այս տարին նաեւ 100-ամյակների տարի էր, այդ թվում՝ Սեւրի պայմանագրի 100-ամյակն է լրանում եւ մի քանի միջոցառումներ ունեինք նախատեսված: Ինչպես նաեւ մեծ շուքով նշելու էինք մայիսի 1-ը, բայց քանի որ իրավիճակն այսպիսին է, հիմնական այդ կարգի բոլոր զանգվածային միջոցառումներն այս պահին հետաձգված են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում: