|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում: Այժմ նրանք պետք է պայմանավորվեն «Ազգային շարժում» կուսակցության հետ. հայտնում է АПА-ն:
Ներկայումս մշակվել է քվեաթերթիկների 85%-ը: «Արդարաության և զարգացման կուսակցությունը» հավաքել է ձայների 43,5%-ը` ստանալով 297 տեղ, «Ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ձայների 11,5%-ը` ստանալով 51 տեղ: Արդյունքում` «Ազգային դաշինքը» խորհրդարանում ստացել է 348 տեղ:
Խորհրդարան են անցել նաև ժողովրդա-հանրապետական կուսակցությունը`142 տեղ, «Լավ» կուսակցությունը`45 տեղ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը`65 տեղ:
Ընդհանուր առմամբ` թուրքական խորհրդարանում 600 պատգամավորական տեղ է: