կարևոր
1195 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-02 13:26
Տարածաշրջան

Թուրքական կրքեր. Էրդողանի ընդդիմախոսները չեն կորցրել նախաձեռնությունը

Թուրքական կրքեր. Էրդողանի ընդդիմախոսները չեն կորցրել նախաձեռնությունը
Ժողովրդական հանրապետականների առաջնորդ Օզգյուր Օզելը կարող է մոբիլիզացնել մարդկանց բողոքի համար - Չնայած բողոքի ակտիվության թվացյալ անկմանը Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը շարունակում է թեժանալ։  Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի մեջ մեղադրվող աշխատակիցների նոր ձերբակալությունների խորապատկերին ընդդիմությունը Կենտրոնական Անատոլիայի երբեմնի իշխանոթյուններին հավատարիմ քաղաքներում բազմաթիվ հանրահավաքներ է հավաքում։ Գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի նախագահ (թրք՝ СНР) Օզգյուր Օզելին դեռ հաջողվում է պահպանել երկրում բողոքի դինամիկան՝ չնայած նույնիսկ Թուրքիայի համար կլիմայական առումով թեժ հուլիս-օգոստոս ամիսներին եւ շատ շրջաններում մոլեգնող հրդեհներին: Մինչդեռ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ինչպես նաեւ հանրապետության քաղաքական ապագայի ճակատագիրը մնում է դժվար կանխատեսելի։Կայուն տպավորություն է ստեղծվում, որ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը ի վիճակի է մոբիլիզացնել մարդկանց բողոքի՝հասնելով նրանց հրապարակ նույնիսկ վերջին տարիների ամենաշոգ ամռանը, եւ դրա համար կան մի քանի պատճառներ:

Եկեք պարզ լինենք. եթե օգոստոսին մարդկանց բազմությունը հրապարակներ է լցնում Անատոլիայի քաղաքներում, որտեղ Էրդողանի իշխող Ա»րդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ավանդաբար զգալի ազդեցությոն է ունենում, ապա դա կապված է ոչ միայն ԺՀԿ-ից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման եւ ձերբակալման արձագանքի հետ։Բողոքի ակտիվության աճը, անշուշտ, արտացոլում է հանրային դժգոհությունն ու բազմաթիվ դժգոհությունները։

Ընդ որում՝ յուրաքանչյուր ոք, ով գալիս է հանրահվաքներին, ունի իր պատճառները, եւ ԺՀԿ-ի հանրահավաքները, որոնք պահանջում են ազատություն Իմամօղլուի եւ արտահերթ ընտրությունների համար, ընտրազանգվածին հնարավորություն են տալիս արտահայտել իրենց դժգոհությունը կառավարությունից։ Ճիշտ է նաեւ հակառակը. քաղաքացիների դուրս գալը հրապարակում՝ իրենց դժգոհությունն արտահայտելու համար, ամրապնդում է ընդդիմության քարոզարշավն՝ ի պաշտպանություն Իմամօղլուի եւ արտահերթ ընտրությունների: Դրանք փոխլրացնող գործընթացներ են։ Մարդկանց մեծամսնությունը կարծում է, որ հեռացված Ստամբուլի քաղաքաետի դատավարությունները նպատակ ունեն խանգարել նրան առաջադրվել նախագահի պաշտոնում՝դրանով իսկ մարտահրավեր նետելով երկրի գործող ղեկավարին՝ չնայած կոռուպցիայի մեղադրանքներին, որոնք առաջ են քաշվել հիմնականում կառավրամետ լրատվամիջոցների կողմից, բայց որոնց վերաբերյալ մինչ օրս մեղադրական եզրակացություն չկա: Դժվար է այլ կերպ բացատրել, թե ինչու օգոստոսի 1-ին Կենտրոնական Անատոլիայի Աքսարայ քաղաքում Օզելի հանրահավաքը լցրեց այն հրապարակը, որը դեռ վերջերս մինչեւ ծայրը լցված էր ԱԶԿ-ի կողմնակիցների կողմից։ Ընդամենը երկու տարի առաջ՝ 2023 թ-ի մայիսին կայացած ընտրությւններում, այս քաղաքում 70%-ը քվեարկել է Էրդողանի եւ նրա կուսակցության օգտին։ Առաջին հայացքից դժվար է նաեւ բացատրել, թե ինչու են Կենտրոնական Անատոլիայի այնպիսի պահպանողական քաղաքներում, ինչպիսիք են Յոզղաթը կամ Կոնյան, մարդիկ դուրս գալիս հրապարակ՝ վանկարկելով «իմ հերոսը, իմ առյուծը»՝ ի պատիվ Իմամօղլուի։ Սեւ ծովի արեւելյան ափին գտնվող Տրապիզոնում, ԱԶԿ-ի եւս մեկ հենակետում, բազմամարդ հանրահավաքի բացատրությունը բացառապես Իմամօղլուի ծագմամբ հենց այդ տարածաշրջանից այնքան էլ հիմնավոր չէ:Օրինակ՝ նույն Աքսարայում՝ ոչ միայն գյուղատնտեսկան, այլեւ արդյունաբերական քաղաքում, օգոստոսի 1-ին, երբ ԺՀԿ-ն իր հանրահավաքն էր անցկացնում, իշխանությունները խոչընդոտեցին քաղծառայողների գործադուլին՝ վկայակոչելով Ազգային անվտանգության նկատառումները։Թուրք հայտնի քաղաքագետ Մուրադ Յեթկինի կարծիքով՝ կյանքի արժեքը եւ տնտեսական դժվարությունները դարձել են խրոնիկ խնդիրներ, եւ դրաք հնարավոր չէ կոծկել՝ աջակցելով ռուս-ուկրաինական բանակցություններին կամ դատապարտելով Իսրայելի ագրեսիան, որը պաղեստինցիներին սովի է մատնում, «մենք ձեզ կաջակցենք» շարքի քիչ բովանդակալից հայտրարություններով։Յեթկինի խոսքով՝ եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, ապա արմատական պատճառը նրանց ընդհանուր դժգոհությունն է կառավարության տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունից:

Մինչդեռ ներկայիս առաջնորդ Օզգյուր Օզելի դիրքերը 2025 թ-ին նկատելիորեն ուժեղացել են։  Մարտի 19-ին, երբ Իմամօղլուն ձերբակալվեց շինծու պատրվակով, Օզելը ռիսկային քայլ ձեռնարկեց՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ բողոքի ցույցերի։ Նկատենք՝ ընդդիմադիր ԺՀԿ-ի երկար ժամանակ անգործության մատնված էլեկտորալ բազան կարող էր անտարբեր մնալ կուսակցության առաջնորդի կոչերի նկատմամբ։ Ի վերջո, ամբոխին կարող էին զսպել ոստիկանության միջոցառումները, հասարական անվտանգության խախտման հնարավոր դեպքերը, էլ չասած մասնակիցների բանտարկությունները։Սակայն դա տեղի չունեցավ. ընդհակառակը, Օզելին հաջողվեց հրապարակում մոբիլիզացնել ոչ միայն ԺՀԿ-ի կողմնակիցներին, այլեւ ընդդիմադիր խմբերին, որոնք ԺՀԿ-ի մաս չեն կազմում: Նա ընտրել է միանգամայն օրինականորեն հիմնավորված վարքագիծ՝ հենվելով Իմամօղլուի դեմ կոռուպցիայի մեղադրանքի վերացման վրա, սակայն պահանջելով ազատ արձակել նրան։  Մեկնարկել է առցանց խնդրագիր՝ պահանջելով ազատ արձակել հայտնի քաղաքական գործչին եւ արտահերթ ընտրություններ անցկացնել։Ի դեպ, օրերս անազատության մեջ գտնվող Իմամօղլուն հայտարարել է՝ եթե ԿԸՀ-ն հրաժարվի իր թեկնածությունից, ինքը կաջակցի այլընտրանքային թեկնածուին, ինչպիսին կարող է լինել ինչպես Օզգյուր Օզելը, այնպես էլ Ստամբուլի խարիզմատիկ քաղաքապետ Մանսուր Յավաշը:

Վերջին անգամ Թուրքիան բողոքի նման ալիք տեսել է, երբ մարդիկ դուրս էին գալիս հրապարակ, չնայած իսթեբլիշմենթի՝ ուժային գործղությունների դիմելու փորձերին, 2001-2002-ականներին, երբ Էրդողանը, չնայած քաղաքական արգելքին, հիմնեց ԱԶԿ-ն եւ շրջեց քաղաքներով:Այն ժամանակ հայտնի քաղաքական գործչին եւ նրա կողմնակիցներին ակնհայտորեն թերագնահատում էին՝ հայտարարելով, որ «պետությունը դա թույլ չի տա»։  Հայտնի է, թե ինչով այն ժամանակ ամեն ինչ ավարտվեց, եւ ահա հիմա, գրեթե քառորդ դար անց, արդեն Էրդողանն ու նրա ժողովրդականությունը կորցրած կուսակցությունը ստիպված են զսպել ընդդիմախոսներին։

Ընդդիմության մյուս օբյեկտիվ հաջողությունն այն էր, որ նա չկորցրեց նախաձեռնությունը եւ չկորցրեց հարձակումներից զերծ մնալու կարողությունը՝ չնայած իշխանության բազմաթիվ եւ տարատեսակ փորձերին՝ ճնշում գործադրել այլախոհների վրա։ Այսպես, ԱԶԿ-ի հիմնադրման վերջին 24-ամյակի նախօրեին, որը իշխանությունները մեծ շուքով նշել են օգոստոսի 14-ին, Օզելը «անակնկալ» է խոստացել Էրդողանի կուսակցության համար եւ կատարել իր խոստումը։ Օգոստոսի 14-ին ընդդիմությունը ներկայացրել էր իշխող կուսակցության անդամի կողմից կաշառք ստանալու փորձի փաստը։ ԱԶԿ կենտրոնական կոմիտեի անդամ Բիրինջին որպես կաշառք 2 մլն դոլար է խնդրել գործարար Մուրատ Քափքիից, որը ձերբակալվել է այսպես կոչված «Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հետաքննության»շրջանակներում: Օզելի ներկայացրած փասաթղթի համաձայն՝ Բիրինջին բանտ այցելության ժամանակ առաջարկել է 2 մլն դոլար վճարել մեղադրանքը հանելու եւ կալանքից ազատելու համար։ Կապկին արդեն դատախազությանը դիմում է ներկայացրել Բիրինջիի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ նրան մեղադրելով կաշառակերության եւ զրպարտության մեջ:Մինչդեռ անձամբ Իմամօղլուի ճակատագիրը նախկինի պես դժվար կանխատեսելի է։ Վերջերս քաղաքական գործիչը կրկին հայտնվել է հիվանդանոցում՝ մեջքի ցավի գանգատներով, հաղորդում է ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ հեռացված քաղաքապետը պլանային հետազոտություն է անցնում։ Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին Իմամօղլուն արդեն տեղափոխվել էր հիվանդանոց մեջքի ցավի պատճառով եւ անհրաժեշտ զննումից հետո հետ ուղարկվել Սիլիվրի բանտ:

ԺՀԿ-ի առաջատար ընդդիմադիր կուսակցությունն այսօր ամենատարածվածն է Թուրքիայում, ինչը հաստատվում է հուլիսին տարբեր սոցիոլոգիական ծառայությունների կողմից անցկացված 16 հարցաշարերի արդյունքներով: Հաշվարկների համաձայն՝ «քեմալականների» միջին վարկանիշը երկրում կազմում է 33% (+0,3%): Երկրորդ տեղում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուկացությունն է (ԱԶԿ), որին նախապատվոթյուն է տալիս հարցվածների 32,1% - ը (+0,8%): Եռյակը եզրափակում է քրդամետ ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունը (DEM)՝ ձայների 9,4% - ով (+0,4%): Չորրորդ տեղում ծայրահեղ աջ ազգայնական շարժում կուսակցությունն է՝ 7,8 տոկոսով (-0,5 տոկոս), իսկ հնգյակը եզրափակում է ազգայնական Լավ կուսակցությունը՝ 4,6 տոկոսով (-0,1 տոկոս):

«Ըստ պլանի» Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները պետք է անցկացվեն 2028 թ-ին, սակայն ցանկացած պարագայում չարժե ջրել ընդդիմության՝ 2025 թ-ի աշնանը արտահերթ քվեարկության գաղափարը։ Սա հավասարապես վատ ռազմավարություն է թե իշխանությունների, թե կողմնակի դիտորդների համար, որոնք կարող են սխալմամբ որոշել, որ Էրդողանն ու նրա իշխող կոալիցիան «ամեն ինչ վերահսկոմ են»։ Երկրի տնտեսական վիճակը շարունակում է կայուն վատանալ։ Ըստ Թուրքիայի ԿԲ-ի՝ գնաճի կանխատեսումների վերաբերյալ, մինչեւ այս տարվա վերջ այն կկազմի 24 տոկոս։Մինչդեռ 2023 թ-ին Էրդողանի դրածո ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը խոստացել էր՝ մինչեւ 2026 թ-ի վերջ գնաճը հաշվարկվելու է միանշանակ արժեքներով։ Ստեղծված պատային վիճակից ելք իշխանությունների մոտ չի նկատվում, եւ այս պայմաններում արտահերթ ընտրություններից հրաժարվելը կարող է հանգեցնել նոր ցնցումների, որոնցով բավական հարուստ է «նոր» Թուրքիայի պատմությունը։

 

Յուրի Կուզնեցով 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի