|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ակնհայտ առավելությամբ կհաղթի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա հետաքրքիր միտում է նկատում: «Արեւմտյան որոշակի ուժեր դժգոհություն են հայտնում, որ այդպիսի մեծ առավելությամբ հաղթելու է կառավարող կուսակցությունը` Էրդողանի կուսակցությունը»,- ասաց նա:
Թուրքագետն այս ամենը պայմանավորում է այն հանգամանքով, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է Արեւմուտքի համար անկանխատեսելի եւ ձեռք է բերել հակաամերիկյան եւ հակաիսրայելական միտումներ:
Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց, որ The Economist-ն անգամ իր հրապարակումներից մեկում դիմել էր Թուրքիայի քաղաքացիներին` բացահայտորեն կոչ անելով դեմ քվեարկել Էրդողանի կուսակցությանը: