Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իսրայելցի պատգամավորը լքել է կառավարության իշխող կոալիցիան կրոնական վեճի պատճառով, որը զրկել է վարչապետ Նաֆթալի Բենեթին խորհրդարանում մեծամասնությունից. հայտնում է AP-ն։
Իդիթ Սիլմանի հեռանալը բարձրացնում է նոր խորհրդարանական ընտրությունների հնարավորության հարցը Բենեթի կառավարության՝ իշխանության գալուց մեկ տարի անց:
Բենեթի կրոնական-ազգայնական «Յամինա» կուսակցությունից Իդիթ Սիլմանը դեմ է եղել պետական հիվանդանոցներում խմորիչով հացի և սննդի բաշխմանը, ինչը Զատիկի ժամանակ կրոնական ավանդույթների խախտում է. ասել է «Կան» հանրային հեռարձակողը:
Բենեթի՝ ութ քաղաքական կուսակցություններից կազմված կոալիցիան՝ սկսած իսլամիստներից, արմատական ազգայնականներից մինչև լիբերալներ, միավորված բացառապես նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ պայքարելու համար, այժմ ունի 60 տեղ Կնեսետում` 120-ից:
Իսրայելում երկու տարվա ընթացքում, տեւական քաղաքական ճգնաժամի պայմաններում, 4 անգամ ընտրություններ են կայացել։ Վերջապես հունիսին Բենեթը և նրա դաշնակիցները տապալեցին Բենիամին Նեթանյահուին 12 տարվա իշխանությունից հետո՝ ստեղծելով անհավանական դաշնակիցների կոալիցիա:
Նեթանյահուն, որն այժմ ընդդիմության առաջնորդն է, շնորհավորել է Սիլմանին և «ողջունել նրա վերադարձը տուն՝ ազգայնականների ճամբար»։