|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում իր վերջին նիստն է գումարում: Ներկա է հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Նշենք, որ համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից հետո կուսակցությունը որոշեց դադարեցնել իր գործունեությունը խորհրդարանում:
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը դադարեցրել է խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակումը, փոխարենը՝ նիստը հեռարձակվել է ԺԴԿ-ի Twitter-ի և Facebook-ի պաշտոնական էջերում:
Նիստի ընթացքում ԺԴԿ անդամների կողմից ցուցադրվել են կանալավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ելույթներից հատվածներ:
Ի դեպ, նիստին ներկա են եղել տարբեր երկրների` Թուրքիայում հավատարմագրված դեսպաններ: