Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունն առաջատարն է խորհրդարանական ընտրություններում, սակայն չի կարողացել բացարձակ մեծամասնություն ապահովել երկրի օրենսդիր մարմնում: Հետեւաբար, Թրյուդոն փոքրամասնության կառավարություն կձեւավորի ու օրենքի նախագծեր ընդունելիս ստիպված պետք է հույսը դնի նաեւ մյուս կուսակցությունների քվեարկության վրա: Լիբերալները խորհրդարանում 156 աթոռ կունենան, մինչդեռ մեծամասնություն կազմելու համար նրանց պակասում է 14-ը: Էնդրյու Շիրի գլխավորած Պահպանողական կուսակցությունը նախկին 95-ի փոխարեն կունենա 122 մանդատ:
Նշենք, որ Կանադայում գործում է երկկուսակցական համակարգ. Լիբերալ եւ Պահպանողական կուսակցությունները տասնամյակներ շարունակ հերթով անցնում են իշխանության գլուխ: Այս ընտրությունները շատերը դիտարկում էին որպես հանրաքվե, որը կորոշի՝ արդյո՞ք Կանադայի քաղաքացիներն ուզում են Ջասթին Թրյուդոյին տեսնել վարչապետի պաշտոնում: Թրյուդոն 2015-ին իշխանության էր եկել՝ իրական փոփոխություններ խոստանալով, սակայն 4 տարի պաշտոնավարելուց հետո նրան մեղադրում են իր խոստումները չիրագործելու մեջ: