Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել էինք, որ ԱԺ-ում ընթացել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին դռնփակ նիստը:
Նիստի ավարտից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա նախնական աշխատանքային հանդիպում էր: «Մենք որոշեցինք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին: Մինչ այդ կուսակցությունները կներկայացնեն իրենց մոտեցումը ԸՕ փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա:
Մարուքյանը շեշտեց, որ իրենց առաջարկներն ակնհայտ են, դրանք կառավարության ծրագրի մեջ են:
Հարցին` այսօր առաջարկներ չե՞ն հնչել, նա պատասխանեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես պետք է խումբն իր աշխատանքները կանոնակարգի: «Սա աշխատակարգային հանդիպում էր, բովանդակային հարցեր ենք քննարկվել»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգը հանելուն, ապա նա նշեց, որ մտահոգություն կա, որ հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ունենանք միայն Երևանի խորհրդարան: «Դրա համար, եթե ընդունվի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն և այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտնինգայինը լինել: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ համապետական ռեյտինգային տարբերակն առաջարկում է ՀՅԴ-ն: