|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք անմնացորդ աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը:
«Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերին, պատգամավորը դա որակեց որպես իրենց դեմ սև PR-ի արդյունք:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր, թե հեղափոխությանը սատարած որոշ ուժեր այսօր քուչեքում ու ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ: