Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեզ համար ցավ է, անակնկալ, բացասաբար ենք վերաբերվում, բայց շարժվում ենք առաջ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կուսակցությունը լքելու` Հայկ Կոնջորյանի որոշմանը։ Նա նշեց, որ հայտարարության տեքստն իրենց ծանոթ չէր, բայց որ Կոնջորյանը պետք է հայտարարություն աներ, անակնկալ չէր։
«Դրա նախորդ օրը խորհրդում քննարկել ենք, նա ասել է, որ դուրս է գալու կուսակցությունից։ Ավելին` նա նաև ասել է, որ մոտ 5 ամիս նման մտորումներ ուներ և իր համար էլ անակնկալ չէր, որ պետք է նման որոշում կայացնի, բայց չգիտեմ ինչո՞ւ ինտրիգը պահվել էր ու հիմա է հայտարարվում։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է։ Կուսակցությունում դա միանշանակ չընդունվեց։ Ավելին` կարող եմ ասել` շատ բացասական է ընկալվել, բայց որոշումը որոշում է։ Մենք Հայկ Կոնոջորյանին հաջողություն ենք մաղթում ապագա քաղաքական նախաձեռնություններում»,- ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ եթե կան այլ տեսլական ունեցողներ, որևէ մեկին որևէ կուսակցություն չի կարող բռնությամբ պահել: «ԼՀ-ում դուռը չեն փակել և մարդկանց զոռով պահել, կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, օպերատիվ աշխատանքների մեջ է, հետևաբար` մեզ համար դա ցավ էր, անակնկալ, բացասաբար ենք վերաբերվում, բայց շարժվում ենք առաջ»,- եզրափակեց Մարուքյանը։