կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 15:14
Իրավական

Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին. կատարվել է ծառերի հերթական գողությունը

Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին. կատարվել է ծառերի հերթական գողությունը

Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանում է վերականգնել մայրաքաղաքի երբեմնի կանաչապատ տարածքները՝ Երևանի բնության «սիրահարները» ոչնչացնում են տնկիները:

ԿՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այս անգամ գողություն է կատարվել Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններից: Դավիթաշենից՝ 2 բուդլիա տեսակի թուփ, Աջափնյակից՝1 հուդայածառ, 6 սիրիական վարդ, Արաբկիրից՝ 500 հատ կիպրոսենի, 11բրգաձև գիհի: Սա անպատժելիության հետևանք է:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Մաշտոց-Ամիրյան և Մաշտոց-Խորենացի խաչմերուկներից  գողացել էին  կիպարիս տեսակի 4 ծառ: Վնասվել էր նաև հինգերորդը, որը հավանաբար չէին հասցրել տանել: Այնուհետև կայարանամերձ  կանաչ տարածքից արմատախիլ էին  արել և տարել թույա տեսակի 8 ծառ: Վերջերս էլ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են  նախորդ օրը տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: Նշենք, որ գողացած  տեսակները տեղափոխման և պահպանման  հատուկ եղանակներ ունեն: Այսինքն՝ գողացողը դրանք  չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ  թթվածին: Նախորդ գողությունների առնչությամբ ՀՈԱԿ-ը դիմել էր ոստիկանություն:

Հարցերի դեպքում կարող եք գրել ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարել 9.00- 18.00՝  (011) 514744 հեռախոսահամարով