Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։
Պատերազմում ստացած ծանր հարվածն իր վրա վերցրեց հենց Հայոց բանակը։
Հայ զինվորն ու սպան ամեն ինչ արեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:
Ահռելի կորուստներից զատ փորձ արվեց ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի վրա։
Մեր հերոս տղաների անձնուրացությունը մեզ միայն պարտավորեցնում է, որ դասեր քաղենք քաղաքական ապաշնորհ կառավարումից:
Բայց նույնիսկ այս ծանրագույն կորուստների և քաղաքական անպատասխանատվության պայմաններում որևէ մեկը չի չեղարկել այն ճշմարտությունը, որ Հայոց Բանակը Հայաստանի և Արցախի բնականոն գոյության երաշխավորն է։
Այդպես եղել է ու միշտ էլ կլինի, և ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։
Շնորհավոր ծնունդդ, Հայո՛ց Բանակ և Հա՛յ Զինվոր։
Քաղաքական հոսանքները կգան ու կգնան, քո արժեքը չգիտակցող մարգինալները կանհետանան պատմության փոշու մեջ, բայց դու կմնաս ու կապրես՝ որպես Հայաստանի, Արցախի Հանրապետությունների ու ամբողջ հայ ազգի պաշտպան»։