Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե կա հանցանք, ու այն հաստատվի, ապա օրենքի ամենայն խստությամբ կկրի իր պատիժը, հանցակիցները` նույնպես. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կատարած բացահայտումներին:
Հարցին՝ այսքան տարի բազմիցս խոսվել է այդ չարաշահումների մասին, ինչո՞ւ է ԱԱԾ-ն անտեսել այն, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա արդեն հարցրեք իրավապահ մարմիններին»։
Հարցին էլ` արդյոք ՀՀԿ-ն չի կրելու քաղաքական պատասխանատվություն, նա արձագանքեց. «Մանվել Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, ՀՀԿ խմբակցության անդամ է»։
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ, անդրադառնալով նույն թեմային, ասաց, որ պետք է փաստերով հիմնավորվի:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ նույն ստուգումները ԱԱԾ-ն իր մոտ կիրականացնի, նա պատասխանեց. «Այդ հարցին պատասխանել եմ, ուրախ կլինեմ, որ վերաբացվի, և դուք անձամբ տեսնեք, որ ինչ հայտարարություններ եղել են իմ կողմից ժամանակին, եղել է միմիայն ճշմարտություն»։
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ֆելիքս Ցոլակյանը, նշեց, որ, առանց իշխանությունների և համապատասխան մարմինների իմացության, հնարավոր էր նման բան անել: «Ես չեմ կարող ասել` ինչպես է եղել. զենքի հետ կապված կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սննդի՝ ոչ։ Ո՞նց կարող է դա նորմալ լինել։ Եթե զենքի հետ կապված մի քիչ մտածեք, կհասկանաք՝ ինչու եմ տենց ասում, որովհետև կռված մարտիկ է, և հնարավոր է զենք լիներ»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր եղել այսքան տարի թաքցնել դա, ու ԱԱԾ-ն ստուգումներ չի իրականացրել, Ցոլակյանը պատասխանեց. «Դե կարողացան, պարզեցին, էսա կպարզեն»։