Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթներ ունեցան «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ: Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր կառավարության դիրքորոշմանը: Ինչպես ստացվեց, որ կառավարության անդամների մեծ մասը ժամանակին դեմ լինելով այդ համակարգին, հիա կողմ են արտահայտվում:
«Մենք մաս ենք կազմում այսօրվա կառավարությանը, շահագրգռված ենք կառավարության հեղինակության բարձրացմամբ: Բայց արձանագրենք, որ կառավարության անդամների ասածները մինչև կառավարությունում հայտնվելը և կառավարությունում հայտնվելուց հետո, հակասում են միմյանց»,- ասաց նա` հիշեցնելով, որ կառավարության անդամներից մի քանիսը ժամանակին այդ համակարգը չեղարկելու հարցով դիմել են ՍԴ: Եվ ամեն ինչ պետք է անել, որ հասարակությունը չկորցնի իր վստահությունը կառավարության նկատմամբ:
Մեկ այլ պատգամվոր` Միքայել Մելքումյանն անդրադարձավ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններին, որը արդեն իսկ շրջանառվում է կառավարությունում: Նա այդ օրենքը համրեց տարօրինակ ու ժամանակավրեպ:
«Կտրուկ հիասթափվեցի, երբ որ այդ օրենքը համադրեցի միջազգային փորձի հետ: Լուրջ մտահոգություն եմ հայտնում, պարոն վարչապետ, դուք ուզում եք կանոնակարգել այդ ոլորտը: Երբ որ հանրապետությունում բարեգործության մեծ մասը Գագիկ Ծառուկյանն է անում, դուք նրա հետ գոնե խորհրդակցել ե՞ք»,- ասաց պատգամավորը:Նա շեշտեց, որ պահանջում են բարեխիղճ գործընկերային վերաբերմունք:
Իվետա Տոնոյանը նույնպես անդրադարձավ այդ օրենքին, ասելով, որ այդ օրենքը, որը ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից, հարված է Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործությանը` գուցե վրեժխնդրությունից ելնելով:Նաիրա Զոհրաբյանը շարունակեց թեման, հայտարարելով, որ գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանությունների, նախորդ վարչապետի հարձակման թիրախն էր, քանի որ «Բարեգործության մասին» օրենքը բերվել է հատուկ նրան վնասելու համար: Նաիրա Զոհրաբյանին հայտնի չէ, թե ինչու է նոր իշխանությունը բերում այս օրենքը:
Սերգեյ Բագրատյանը հանդիմանեց վարչապետին, որ նա փորձում է միանձնյա որոշումներ կայացնել ու չի գնահատում Ծառուկյանի բարի գործերն ու արած լավությունները: Նա կառավարությանը սթափվելու կոչեր արեց: