Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 ժամ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորների ցուցակը, ըստ երեւույթին, կպահպանվի այնպիսին, ինչպիսին կա: Մեզ հետ զրույցում այս մասին ասել է դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ դաշինքում այդ հարցի շուրջ դեռեւս քննարկում չի եղել:
«Քննարկում չի եղել, թե ովքեր են ուզում խորհրդարանում լինել, ցուցակը՝ թե ռեյտինգային, թե համամասնական, այս պահին այնպիսին է, ինչպիսին բոլորը գիտեն: Դեռեւս չի եղել քննարկում, երեւի չի էլ լինի, ու այդ ցուցակը կպահպանվի»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Մեր այն հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադիր, թե այլընտրանք է լինելու, Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չեմ, որ կատակի վերածեք մեր խոսակցությունը: Գնացեք միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք, ինձ ինչ եք հարցնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: