կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 10:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարյան փողոցում սևբերետավորները գրոհեցին Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթի մասնակիցների վրա

Սարյան փողոցում սևբերետավորները գրոհեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթի մասնակիցների վրա՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բայց սևբերետավորներին միացան կարմիրբերետավոր ոստիկանները և անկարգություններ սադրեցին։ Նրանք բռնի ուժ կիրառելով՝ սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։

«Նիկոլ, դավաճան»՝ սկսեցին վանկարկել ցուցարարները։

Իշխան Սաղաթելյանի կոչով՝ ցուցարարները դուրս եկան մայթ և շարունակեցին առաջ շարժվել։

«Ինձ թվում է՝ մենակ մեր երթից մի հարյուրից ավելի մարդ տարան, բայց ո՞ր մեկին տանեն՝ անկասելի է։ Զորքին ուղարկել է ժողովրդի դեմ՝ ի՞նչ հիմնավորում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մարզերում ևս մայրուղիներ են փակվել։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․