Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձնման կապակցությամբ և ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեծածավալ աշխատանք կատարելու խնդիր ունի, սակայն դանդաղելու ժամանակ չունի:
Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, որից հետո Խորհուրդն անցել է աշխատանքային ռեժիմի և ընդունել որոշումներ, մասնավորապես՝ Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը:
Բարձրագույն դատական խորհրդի և Խորհրդի նախագահի կողմից հաստատվել են նաև այլ փաստաթղթեր, քննարկվել են մի շարք աշխատանքային և կազմակերպչական բնույթի հարցեր:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդրանիկ նիստում կայացվել է առաջին որոշումը:
Առաջին որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի լիազորությունները կդադարեցվեն 2018թ. ապրիլի 16-ին:
Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրանում է Անատոլի Մաթևոսյանի 65-ամյակը: