կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 12:34
Քաղաքական

«Ծառուկյան» դաշինքում բիզնես ունեցող պատգամավորները չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը. Գևորգ Պետրոսյան

«Ծառուկյան» դաշինքում բիզնես ունեցող պատգամավորները չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկություններ չունի` կա՞ն պայմանավորվածություններ ԲՀԿ-ին մարզպետերի պորտֆելներ տալու վերաբերյալ, թե՞ ոչ: ԱԺ-ում լրագրողները Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե, այնուամենայնիվ, ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Ի պատասխան պատգամավորն ասաց, որ ինքն անձամբ չի մասնակցում նմանատիպ քննարկումների։

Գևորգյանն անդրադարձավ նաև ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին: Նա նշեց, որ ողջունելի է, երբ պաշտոնատար անձինք հետամուտ են պետական բյուջեի միջոցները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներին:

Հարցին` «Ծառուկյան» դաշինքի գործարար մասում մտահոգություններ չկա՞ն, Գևորգյանը պատասխանեց. «Գործարար հասկացության մեջ թշնամի մի որոնեք, պետությունը հիմված է նաև գործարարների վրա: «Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, ովքեր ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում բիզնեսի կառավարմանը և չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը: Իսկ կոնկրետ կոռուպցիոներների մասին ես ձեզ ինֆորմացիա տալ չեմ կարող: Վստահ եմ, որ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, և ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին: Այս պահին մեր խմբակցությունում չկա այնպիսի մարդ, որ իր պաշտոնը ծառայեցնի բիզնեսի զարգացմանը»: