Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այս գիշեր ձերբակալվել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանից Yerkir.am-ը փորձեց ճշտել` արդյո՞ք որևէ տեղեկություն ունի դեպքի մասին: «Էդ ձևի հարցեր ինձ չտաք, բայց ես ձեզանից ավելի լավ չգիտեմ ու չեմ էլ հետաքրքրվել»,- ի պատասխան ասաց պատգամավորը:
Բոստանջյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ձերբակալությունը կարող է ազդել Փաշինյան-Ծառուկյան հարաբերությունների վրա և պատճառ դառնալ կառավարությունից հեռանալու համար: Նա պատասխանեց, թե չի կարծում, որ կազդի: «Բնական է` եթե մենք ճիշտ ենք գործում, ու ճիշտ գործելու պարագայում դեռևս հարցեր են ծագել, որ համապատասխան կառույցներն ու մարմինները պետք է պարզեն` դա ինչ հանգամանքներում, ինչ պատճառներով է տեղի ունեցել, չեմ ուզում մտածել, որ այս լոկալ դեպքը պետք է ունենա ազդեցություն այդ հարաբերությունների վրա: Գիտե՞ք ինչ, ցանկացած պարագայում ես կարող է այստեղ մի քայլ ինձանից անկախ կատարեմ, որի արդյունքում համապատասխան կառույցներն ինձ կասեցնեն, ասեն, որ չի կարելի: Պետք բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել, ուրեմն կսպասենք»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը` վերջերս «Ծառուկյան» դաշինքի պատգաամվորները հաճախ են միջնորդություններ ներկայացնում ձերբակալվածներին ազատ արձակելու համար, և հարցին` հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ազատ արձակելու համար էլ միջնորդություն ներկայացնեն, Բոստանջյանը պատասխանեց. «Ընդհանրապես, միջնորդության ինստիտուտն ընդունված է ամբողջ աշխարհում: Այո, «Սասնա ծռեր»-ի, տարբեր մարդկանց, Սեֆիլյանի համար, որոնց մենք որակում ենք որպես քաղաքական հիմքով ազատազրկվածներ, միջնորդագիր ներկայացրել ենք: Հիմա եթե պարզվի, որ տեղի է ունեցել ոչ ճիշտ ներակայացում, կամ տեղի է ունեցել քայլ, որը, ըստ էության, ուղղակիորեն կապված չէ տվյալ անձնավորության հետ /Էդուարդ Բաբայան խմբ./ պարզ չէ՞, որ պետք է միջնորդություն լինի, իհարկե` այդ բոլորն ունենալուց հետո»: