|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեղարքանիքի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան։ Այդպիսով, նա վայր է դնելու պատգամավորական իր մանդատը, և նրա տեղը խորհրդարանում թափուր է մնալու։ Ո՞վ է նրան փոխարինելու Աժ-ում։
Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը հունիսի 1-ից արդեն ուժի մեջ է մտել և այն մեծամասնական ընտրակարգ չի նախատեսում։ Ուրեմն, այս դեպքում պետք է գործի հի՞ն օրենսգիրքը, որը մեծամասնական թափուր մանդատի համար 80 օրվա ընթացքում նոր ընտրություններ է սահմանում։ Բայց այս դեպքում էլ խնդիրն այն է, որ նախկին Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ չեն անցկացվում։ Ստացվում է, Աժ-ում և ՀՀԿ խմբակցությունում այդ մի պատգամավորական տեղը թափուր է մնալու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։