|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն անդրադարձավ որոշ իրավաբանների կարծիքին, որ եթե ՀՀԿ-ն հիմա ընդդիմություն է, ապա պետք է զիջի ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոնները, և նրան պետք է հասնի միայն մեկ փոխխոսնակի պաշտոն: Նա նշեց, որ ՀՀԿ-ն դեռևս շարունակում է խորհրդարանում մնալ մեծամասնություն:
«Սահմանադրական այդ կարգավորումը, որ վերաբերում է ընդդիմության` մեկ տեղակալ ունենալուն, չի նշանակում, որ եթե հավասարակշռությունը փոխվեց, ապա պետք է նախագահը և տեղակալները փոխվեն»,- բացատրեց Կոստանյանը, ապա հավելեց. «ԱԺ մեծամասնությունը չի փոխվել, եթե ուզենան փոխել ԱԺ նախագահին, փոխխոսնակներին, եթե ՀՀԿ-ն ձայներ չտա, չի ընտրվի»:
Հարցին էլ՝ արդյո՞ք սա սահմանադրական ճգնաժամ չէ, Կոստանյանը պատասխանեց. «Ես սա սահմանադրական ճգնաժամ չեմ համարում: Եթե սահմանադրական ճգնաժամ լիներ, ԱԺ-ն վարչապետ չէր ընտրի երկու անգամ կամ չէր հաստատի կառավարության ծրագրերը: Եթե լինի սահմանադրական ճգնաժամ, ապա դրա լուծումը կլինի ԱԺ` իրավունքի ուժով արձակումը»: