|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի շրջանակում «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հնարավորությունից:
Փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի:
«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 90 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն 50 մլն դրամ, որից 20 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում»,- ասաց նա։