կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 17:35
Տնտեսական

Ճապոնական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներով

Ճապոնական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 21-ին հանդիպել է իտալական «Ռենկո» և ճապոնական «Մարուբենի» ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, ճապոնական «Մարուբենի» ընկերության Լոնդոնի գրասենյակի ծրագրերի ղեկավար Մակոտո Իվասակին և  Marubeni Europower ընկերության զարգացման գծով փոխնախագահ Դոմինիկ Շանյոլը։

Խոսելով Երևանի նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրի մասին՝ նախարարը ևս մեկ անգամ կարևորել է վերջինիս դերը Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Կողմերն անդրադարձել են կայանի շինարարության իրականացման հետ կապված հարցերին։

Հանդիման ժամանակ քննարկվել են ճապոնական «Մարուբենի» ընկերության կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվելիք ներդրումների հնարավորությունները, դիտարկվել են կոնկրետ ներդրումային ծրագրեր։

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն