կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 11:57
Քաղաքական

Էդ քանի՞ տոկոս աճ պետք է ունենանք, որ կարողանանք թոշակ բարձրացնել. Մելքումյանը՝ Ջանջուղազյանին

Էդ քանի՞ տոկոս աճ պետք է ունենանք, որ կարողանանք թոշակ բարձրացնել. Մելքումյանը՝ Ջանջուղազյանին

ՀՀ ԱԺ ֆինանսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ինչ աճի մասին էլ խոսվում է, դա ցանկալի արդյունքի չի բերում։ «Ինչքան էլ աճ ունենանք, 2000 դրամով թոշակ չենք կարողանում բարձրացնել։ Էդ քանի՞ տոկոս աճ պետք է ունենանք, որ կարողանանք թոշակ բարձրացնել»,- ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց նա։

Նախարարը պատասխանեց, որ այս 2018-ին, ինչպեսև 2017-ին, այդ պարտավորությունները ստանձնելը բարդ է, որովհետև առաջնային նպատակը լինելու է պարտքը և մակրովիճակը կայունացնող խնդիրների լուծումը։ «Այս տեսանկյունից նպատակահարմար չէ սոցիալական պարտավորությունների ստանձնումը, որոնց երկարաժամկետ լինելը երաշխավորված չէ»,- ասաց նա։

Ջանջուղազյանը նաև նշեց, որ այս հարցը հնարավոր կլինի վերանայել, եթե լինի հստակ համոզմունք, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճը և դրա հետ կապված հարկային եկամուտի աճը կայուն են լինելու։

Մելքումյանի հարցին, թե քանի՞ տարի է անհրաժեշտ դրա համար, Ջանջուղազյանը պատասխանեց. «Պետք է չառաջնորդվենք որոշակի արկածախնդրությամբ, որովհետև դա էական ռիսկ է պարունակում։ Չհիմնավորված, բայց ականջահաճո հայտարություններով ծրագրեր կազմելն ամենաճիշտ ճանապարհը չէ։ Որոշումները հավասարակշռված պետք է լինեն»։