|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորհրդարանական պատմության մեջերևի առաջին անգամ ընդդիմությունը բարձրացրել էր կառավարության անդամին` ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, պաշտոնանկ անելու հարցը։
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախարարություն հարց էր ուղարկել: Դրա պատասխանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ, վիրավորական էր, քանի որ բոլոր հարցերին տրվել էին նույնաբովանդակ պատասխաններ: Խմբակցությունը ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու նախագծով դիմել էր օրենսդիրին:
«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կարծում եմ, այստեղ պետք է նստած լիներ, որովհետև հարցն իրեն էր վերաբերում: Նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին, ու մենք պնդում ենք մեր որոշումը։ Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական կառավարման ձգտող երկրում նման պահվածք չդրսևորեն, անընդունելի է», - խորհրդարանում այսօր ասաց Մարուքյանը։
Ջանջուղազյանին պաշտոնից հեռացնելու նախագծին կողմ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ առաջադրված հարցերի պատասխանները իրենք էլ չեն ստացել, այնինչ` նախարարը պարզ, հասկանալի լեզվով պետք է ներկայացներ խնդրի էությունը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները, սակայն, բավարար չէին նախագծին դրական եզրակացություն տալու համար, և 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ ձայնով նախարարին պաշտոնանկ անելու հարցը դուրս եկավ օրակարգից: