Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:
Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ և, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, և նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բավականին կոշտ խոսակցություն է ունեցել՝ նշելով, թե «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»: Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սակայն, վարչապետին չեն բավարարել»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: