Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ զուտ այն պատճառով, որ իր դեմ ճնշում են գործադրում և պահանջում իր հրաժարականը:
Yerkir.am-ը հետաքրքրվեց ռեկտորից՝ իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում իրեն փոխարինող պատրաստե՞լ է: Սիմոնյանը պատասխանեց. «Պրոռեկտորները, գիտքարտուղարը, վարչության պետերը: Շատ եմ պատրաստել: Երիտասարդներ շատ կան համալսարանում, գնացեք, տեսեք: Այո, միշտ չի հաջողվել, բայց…»:
Մեր հարցին, թե տեսնո՞ւմ է նրանց ռեկտորի պաշտոնում, պատասխանեց. «Այո, տեսնում եմ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատել»:
Մեր հաջորդ հարցին, թե որքա՞ն ժամանակ է իրեն տեսնում այդ պաշտոնում, Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել: «Չգիտեմ: Համենայն դեպս, չեմ պատրաստվում այստեղ երկար մնալ: Ես իրավունք ունեմ այստեղ 4-րդ անգամ ընտրվելու, որը չեմ անի»,- ասաց նա:
Նշենք, որ ռեկտորի պաշտոնավարման երրորդ ժամկետը կլրանա 2020 թվականին: