կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 18:05
Հասարակություն

ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց՝ ինչու են տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ փոխանցել ՀԵՀ-ին

ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց՝ ինչու են տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ փոխանցել ՀԵՀ-ին

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրուցում պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ բուհը տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ է  փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որի նախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն է:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ 2001 թվականին այն ժամանակվա նախագահի /Ռոբերտ Քոչարյանի/ և ռեկտորների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտաբյուջեի ավելացված արժեքի 20 տոկոսը չվճարելու համար 2 տոկոսը փոխանցեն Երիտասարդական հիմնադրամին: «Պարզ հաշիվ է, չէ՞: 18 տոկոս այստեղ շահում ես: Իսկ եթե լիներ որոշում և օրենք, որ 20 տոկոսը պետք է վճարենք ԱԱՀ, ինձ թվում է՝ սա աղետ կլիներ ոչ միայն ԵՊՀ-ի, այլ բուհերի համար: Ինձնից առաջ էլ են վճարել հիմնադրամին, ես էլ եմ վճարել: Պետք է ասեմ նաև, որ այդ գումարի 50 տոկոսը ծրագրերի տեսքով վերադարձվել է բուհին»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց նաև, որ այս ամենն արձանագրված է փաստաթղթերում: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա փոխանցմանը, ապա, ռեկտորի խոսքով, արդեն իսկ հունվար ամսին 25 մլն դրամ փոխանցել են, որից 15 մլն-ը հետ է եկել ուսման զեղչերի ձևով և ուսման վարձ է փակվել: «Մնացած մասը չենք փոխանցել, և ես հրաման եմ ստորագրել՝ որպես պարգև բաժանելու ենք աշխատողներին՝ իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով»,- հայտնեց Սիմոնյանը: