Ըստ shamshyan.com-ի՝ այսօր՝ մայիսի 23-ի վաղ առավոտից, Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով գյուղի մեծ թվով բնակիչներ մասնակի փակել էին Էջմաիծին-Երևանի ավտոճանապարհը:
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն այդկերպ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում այն հարցի շուրջ, որ ավտոճանապարհի հանդիպակաց և համընթաց երթևեկելի գոտիները բաժանող հատվածում ընթանում են երկաթե արգելապատնեշների փոխարինում և նորի տեղադրում:
Բնակիչներն ասում էին, որ նոր տեղադրվող արգելապատնեշները նախագծով լինելու են 3 մետրից բարձր, ինչի պատճառով իրենք, այսպես կոչված, «բանտային» պայմաններում պետք է ապրեն: Նաև, որ նշված հատվածում բացակայում են ավտոմեքենաների հետադարձի համար նախատեսված տեղերը, իսկ հետիոտների համար՝ անցումները: Նրանք դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: