Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց և լուծի ճանապարհների խնդիրը, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Գյուղացիներն ասել են, որ 30 տարի երթևեկել են փոսերով ճանապարհներով և 30 տարի է սպասել են, որ ճանապարհները կասֆալտապատեն: Նրանք նաև պատմել են, որ վերջին 2 տարում Նոր Արմավիրում ճանապարհներն ասֆալտապատվել են, սակայն ճանապարհները նորից վնասվել են, քանի որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի ավազի հանքերի շահագործման հետևանքով 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարներ են երթևեկում այդ ճանապարհներով։
«Մեր պահանջն է, որպեսզի բեռնատարները դադարեն նման ձևի երթևեկել: Գոնե մարդ եղեք, թողեք մի 10 տարի սարքած ասֆալտը մնա»,– ասել է ցուցարարներից մեկը։