կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 11:58
Հասարակություն

Լարված իրավիճակ Լոռիում. Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը. Shamshyan.com

Լարված իրավիճակ Լոռիում. Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը. Shamshyan.com

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի իրենց հետ։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Վերջինս գյուղացիներին վստահեցրեց, որ մինչև երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը և այդ օրը հստակ պատասխան կտ, և եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը ևս կկանգնի գյուղացու կողքին և հարցը կբարձրաձայնի։ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր որ չեն հասել աշխատանքի վայր ճանապարհի փակման պատճառով, ստիպված վերադարձել են իրենց տները։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: