Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այս պահին Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի, հաղորդում է «Հրապարակ»-ը։
«Իշխանությունը որոշել է փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով էլ ավելի բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը»,- գրում է կայքը։
Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։