կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 10:31
Հասարակություն

Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երևան ավտոճանապարհը

Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երևան ավտոճանապարհը

«Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երևան ավտոճանապարհը: Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողների գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից:

 

Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: Եվ Աշտարակի ավագանին դիմադրում է:

 

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և եղբայր Նաիրի Սահակյանը ահաբեկել են Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և կարատեի խմբակ ունի: Նրանք ստիպել են լուծարել խմբակը:

 

Պարզաբանման համար զրուցեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով ասաց. «Բոլորն էլ պետք է օրենքի շրջանակներում գործեն: Պայմանագիր, լիցենզիա պետք է ունենան: Եթե դրանք չունեն, չեն գործի»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։