կարևոր
7012 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-23 13:08
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն` ի աջակցություն Տավուշում պայքարող հայրենակիցների

Տավուշյան ակցիաներին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ արգելելով ոստիկանական խմբերին մեկնել Տավուշ։ 

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ:

Մանրամասն՝ տեսանյութում