Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են որ թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչև իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ բնակիչները մայրուղին փակել էին ապրիլի 10-ին: Այն ժամանակ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները հասան նրան, որ թիվ 25 երթուղին կհասնի մինչև ՊՆ նախկին շենք, որտեղից կվերադառնա Երևան, իսկ թիվ 59 երթուղին պետք է հանվի:
Նշենք, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։