կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 13:26
Հասարակություն

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. shamshyan.com

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի  բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին որոշումը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մենք դեմ ենք, որպեսզի մեր գյուղերը խոշորացված ցուցակի տակ ընկնեն ու միանան Սևանին: Մենք մեր գյուղապետերով ուս-ուսի տված ծաղկացրել ենք ու շարունակելու ենք  ծաղկացնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ այ մարդ, «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին: Մարդիկ էն աստիճան են իրար վստահում, որ ասես կոմունիզմը դեռ էս գյուղից դուրս չի եկել: Իրենց տան բանալիները սովետի տարիների նման թողնում են դռան վրա ամրացված կախիչին: էս գյուղերն էն գյուղերն են, որ կարելի է  ասել՝ մեկը բոլորի համար, բոլորը՝մեկի ու դա շնորհիվ գյուղացիների  ու մեր գյուղապետերի: Թե չէ,  եթե մեր գյուղերը միանան Սևանին, տարի էլ չլրացած՝ սաղս դառնալու ենք Սևանի հոգեբուժարանի կլիենտ: Չգիտես, որ մի ծակ պռոֆեսորի գլխով է անցել, որ նման  որոշում է կայացրել: Միևնույն է,  մինչև վերջ պայքարելու ենք,  որպեսզի  մեր գյուղերը մնան նախկինի նման, թե չէ ինչ է նշանակում՝ տեղեկանքի, հազար ու մի հարցի համար մենք պետք է մի քանի կիլոմետր անցնենք,  թե հասնենք Սևան: Դա հարցի լուծում չի, մենք պահանջում ենք,  որպեսզի խնդիրը հրատապ լուծեն, հակառակ դեպքում՝ պատրաստ ենք գիշերն էլ ճանապարհը փակենք»:

Ճանապարհի փակման հետևանքով խցանումը  արդեն հասնում է  1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը: