Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Հանրապետությանը` Հայաստանին օժանդակելու հարցում, նախարարը ներկայացրել է մի շարք ոլորտներում առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել ավիացիայի ոլորտին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտի երկկողմ իրավակարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցային գործընթացին:
Քննարկվել են ինովացիոն ոլորտում հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունները, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում առկա ներուժի օգտագործման և համագործակցության խորացման, այդ թվում` հայ-ֆրանսիական գործարար համաժողովների կազմակերպման հարցեր:
Դեսպան Շարպանտիեն, իր հերթին, նշել է, որ տնտեսական հարցերն իր առաքելության կարևորագույն մասն են կազմում և պատրաստակամություն է հայտնել համագործակցության խորացման համար, այս առումով կարևորելով նաև ֆրանս-հայկական առևտրաադյունաբերական պալատի գործունեությունը, ինչպես նաև հայկական կողմի ջանքերը` Հայաստանի ներդրումային գրավչությունը առավել ներկայանալի դարձնելու գործում:
Հանդիպմանը քննարկվել են նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, հակամենաշնորհային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Էկոնոմիկայի նախարարություն