կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 18:30
Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համանգործակցության ընկերակցության պատվիրակությանը

Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համանգործակցության ընկերակցության պատվիրակությանը

Ապրիլի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) երևանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպային և ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի ղեկավար Կոռնելիա Սկոկովին: 

Շնորհակալություն հայտնելով  Հայաստանի հետ համագործակցության  և տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի համար` Արծվիկ Մինասյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է իրականացվող ծրագրերում առաջնահերթությունները և ԳՄՀԸ-ից ակնկալվող աջակցությունը դրանց շարունակականության ապահովման և արդյունավետ իրականացման գործում: Անդրադարձ է եղել մի շարք  ուղղություններով Հարավային Կովկասում իրականացվող  ծրագրերին, այդ թվում`  մասնավոր հատվածի զարգացմանը, հանրային ֆինանսական կառավարմանը, Հարավային Կովկասում ԵՄ չափորոշիչների իրավական մոտարկմանը, տեղական կառավարման ծրագրին: Նախարարը խոսել է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող սիրիահայերի աջակցման  ծրագրերի, Գերմանիայից ներդրումների խթանման և, այս համատեքստում, հնարավոր բոլոր խոչընդոտների վերացման, կրթական ծրագերի, կայուն տնտեսական և  համայնքային զարգացումներին առնչվող խնդիրների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության խորացման հարցերի մասին: 

Աննե Դորիթ Կեմպան իր գոհունակությունն է հայտնել նման խորը ուսումնասիրության համար, նշելով, որ այն հարցերը, որոնց շուրջ պատրաստվում էր խոսել, նախարարն արդեն իսկ ներկայացրել է: ԳՄՀԸ երևանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ հունիսին Երևանում կլինի ծրագրերի իրականացման գնահատման առաքելությունը և, թերևս, այդ ժամանակ արդեն հստակ առաջարկների շուրջ քննարկում կծավալվի:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու համագործակցության ամրապնդմանը և խորացմանը:

Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայություն