կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-15 13:43
Քաղաքական

Ունենք մոտեցումներ, սկզբունքներ և, դրանցից ելնելով, կադրեր ենք նշանակում. Արթուր Եղիազարյան

Ունենք մոտեցումներ, սկզբունքներ և, դրանցից ելնելով, կադրեր ենք նշանակում. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ-ն շատ կադրեր ունի, բայց ունի մոտեցումներ, սկզբունքներ և կադրեր է նշանակում` դրանցից ելնելով. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ական նախարարների նշանակմանը:

Նա նշեց նաև, որ Արթուր Խաչատրյանն իրեն ցուցաբերեց որպես լավ մարզպետ, իսկ Արծվիկ Մինասյանն էլ այժմ իր մասնագիտությանը համահունչ քաղաքական պաշտոն է զբաղեցնում: «Մինասյանը նաև լավ մենեջեր և կազմակերպիչ է: Մենք խնդիրներն արդյունավետ լուծելուն ենք նայում»,- ասաց Եղիազարյանը:

Հարցին` կարո՞ղ ենք ասել, որ սա պատասխան էր Կարեն Կարապետյանին, ով տնտեսական բլոկից հանեց Մինասյանին, Եղիազարյանը պատասխանեց, որ իրենք անձնավորված մոտեցումներով չեն առաջնորդվում, բայց նաև ցույց են տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էին արել: «Այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով փոխվեց, այսպես ասած` ի շրջանս յուր: Վստահ եմ, որ ներկա դրությամբ Մինասյանը շատ ավելի ազատ դրսևորվելու հնարավորություն ունի և ոլորտն ավելի բարձրացնելու»,- ասաց նա:

Հարցին, թե նախկինում Մինասյանը չունե՞ր ազատ դրսևորվելու հնարավորություն՝ Եղիազարյանը պատասխանեց, որ որոշակի վերապահումներ կարծես կային: «Վստահ եմ, որ հիմա ավելի արդյունավետ կլինի նրա գործունեությունը»,- նշեց նա: