Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր - Պետրոսյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ունեն մեկ ընդհանրություն: Երկուսն էլ սկզբունքային են: Բայց՝ տարբեր սկզբունքայնությամբ, լրիվ հակառակ բևեռներում: Լևոն Տեր - Պետրոսյանն ազատագրված տարածքները բեռ դիտելով՝ իր զիջողականությամբ, Հրանտ Մարգարյանը՝ ազատագրված տարածքները որպես հայոց պետականության անվտանգության և հայ ազգի՝ իր կենսական տարածքներում ֆիզիկական գոյության և զարգանալու երաշխիք դիտելով:
Փորձեմ ասածս մի փոքր այլ տեսանկյունից ներկայացնել, զերծ մնալով քաղաքական տերմինաբանությունից:
Հիշեցի, որ Լևոն Տեր - Պետրոսյանի որդին, կարծեմ 1997թ.-ին (թե՞ 1996թ.-ին, 20 տարուց ավելի է անցել, ճշգրիտ չեմ հիշում), ավարտելով ԵՊՀ ռազմական ամբիոնը, երկամյա սպայական ծառայության անցավ ՀՀ ՊՆ-ում ու ծառայությունն անցկացրեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ շրջելով և երեկոները տուն գնալով: ՀՀ Նախագահի որդի էր, հո չէ՞ր գնալու մարտական դիրքում ծառայելու, ինչպես շատ իր համակուրսեցիներ: Ես Դավիթ Տեր - Պետրոսյանի դեմ ոչինչ չունեմ, հայրն ինչպես որոշել էր, այնպես էլ վարվել է: Մի գուցե շատ է ցանկացել գնալ դիրքեր, բայց թույլ չեն տվել: Ամեն դեպքում, մարդկանց գնահատելիս՝ սկսում եմ դրականից, այլապես դրականը չենք ցանկանա նկատել: Հայրն էլ ազատագրված տարածքները բեռ է դիտել, ինչու՞ վտանգեր սեփական որդու կյանքը: Այնպես որ, այս օրերի «լևոնյան խաղաղության» թեզերը նոր չեն ծնվել: Մարդն իր սկզբունքայնությունն այս հարցում պահում է:
2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին, ի թիվս դաշնակցական մի քանի հարյուր կամավորականների, Արցախ մեկնեց Հրանտ Մարգարյանի որդին: Որպես շարքային կամավորական զինվոր: Ոչ մի օր գլուխ չպահեց: Ո՛չ բլինդաժներ, ապաստարաններ, խրամուղիներ ու խրամատաբջիջներ կառուցելուց, ո՛չ մարտական պահակություն անելուց, ո՛չ էլ մարտական դիրքում մարտական հերթապահություն անելուց: Ընդհակառակը, տարեց ընկերների փոխարեն էլ իր վրա ծանրաբեռնվածություն վերցնում թե աշխատանքներում, թե՛ մարտական հերթապահության ամենադժվար ու վտանգավոր ժամերին: Երբեք հայրը չմիջամտեց, երբեք ոչ մի արտոնյալ վիճակից չօգտվեց, այդ ընթացքում կրտսեր եղբայրը զավակ ունեցավ՝ չվերադարձավ տուն, լուրը մարտական դիրքում լսեց: Ավելին, առաջին հերթափոխը երբ ապրիլի վերջին ավարտվեց՝ երկրորդ հերթափոխի հետ կրկին վերադարձավ մարտական դիրքեր: Երկրորդ հերթափոխին նաև մյուս եղբայրը միացավ:
Ինչու եմ այս ամենն ասում: Որովհետև երկու դեպքն էլ սեփական աչքերով եմ տեսել: Որովհետև հավատում եմ մարդկանց գործին, կրած արժեքներին, այլ ոչ խոսքերին: Խոսքը եթե կենդանի գործից չի բխում՝ անարժեք ու փուչ է:
Ահա՛ պատճառներից մեկը, թե ինչու եմ հավատում ու նվիրված այն գործին, որի կրողը Դաշնակցությունն է: Ու մեր Գործը հաղթելու՛ է: Զարգանալու ենք՝ չզիջելո՛վ»: