|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը: Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել Սիլուրիսի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մամուլի ասուլիսը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը` Սիլուրիսը հայտարարեց, որ իրենք ուզում են ուժեղ Հայաստան, որի հիմքում է Հայաստանի մեծ և հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը:
«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ և այլ կարծիքներ ունենք Հայաստանի հետ համագործակցության մասին: Մենք որևէ կուսակցական կամ որևէ այլ մոտեցում չունենք մեր համագործակցության մեջ»,- նշեց Սիլուրիսը։
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվում է, նա պատասխանեց. «Մեր ծրագիրը հայտնի է»:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և Կիպրոսի ԱԺ պատգամավորների հանդիպումը: Մայիսի 22-ին` ժամը 08:45-ին, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: