Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսին սպասվում է Չինաստան - Կենտրոնական Ասիա մեծ ֆորում, որին կմասնակցի Սին Ցզինպինը, որտեղ, ըստ Չինաստանի արտգործնախարարի, այդ երկրներին «մեծագույն առաջարկ» է Չինաստանն անելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Եվ ահա, այդ լուրից հետո, ԵՄ-ն քննարկում է այդ երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օժանդակելու համար։
Թե ինչի կհանգեցնեն այդ պատժամիջոցները, եթե դրանք լինեն, դժվար է ասել, գուցե ավելի օգնեն Չինաստանի ազդեցության տակ ավելի խորը մտնել։
Սակայն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա, ոչ Լաչինի միջանցքի փակման, ոչ գերիների գնդակահարման, ոչ այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար։
Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ»։